«Լիվերպուլը» քննարկում է նոր ձախ խաղացողի ձեռքբերումից հրաժարվելու հնարավորությունը։ 16-ամյա Ռիո Նգումոհիան իրեն լավ է դրսևորել նախամրցաշրջանային խաղերում. այժմ ակումբը պլանավորում է նրան հնարավորություն տալ պաշտոնական խաղերում։
Ավելին, ինչպես հաղորդում է լրագրող Փոլ Ջոյսը, «մերսիսայդցիների» մարզչական անձնակազմը այնքան տպավորված է երիտասարդ տաղանդով, որ նրա դիրքում նոր թանկարժեք խաղացողի հետ պայմանագիր կնքելը կարող է կորցնել իր իմաստը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» հետաքրքրություն էր ցուցաբերել ՊՍԺ-ից թևային խաղացողներ Բրեդլի Բարկոլայի և «Լիոնից» Մալիկ Ֆոֆանայի նկատմամբ։
Այս պահին Ռիո Նգումոհիան խաղադաշտում խաղադաշտում ընդամենը մեկ անգամ է հայտնվել պաշտոնական խաղերում։ 2025/26 մրցաշրջանի Պրեմիեր լիգայի առաջին փուլի խաղում «Բորնմութի» դեմ հրաշալի տղան մնաց պահեստայինների նստարանին։