Կոբի Մայնուն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն կարող է փոխել ակումբային գրանցումը տրանսֆերային պատուհանի վերջին օրերին։

Ըստ talkSPORT-ի՝ անգլիացին կքննարկի ակումբից հեռանալու հնարավորությունը, եթե «Կարմիր սատանաները» առաջարկ ստանան ֆուտբոլիստի համար մինչև օգոստոսի վերջը։

Կոբի Մայնուն «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Ընդհանուր առմամբ, 20-ամյա ֆուտբոլիստը գլխավոր թիմի կազմում անցկացրել է 72 հանդիպում, որոնցում խփել է յոթ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։