Ջեք Գրիլիշը բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» «Էվերթոն»։
«Էվերթոնը» 29-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ ձեռք է բերել է մինչև մրցաշրջանի ավարտը՝ գնման հնարավորությամբ։ Կիրակի օրը հարձակողական կիսապաշտպանը օգնեց Դեյվիդ Մոյեսի թիմին հաղթել «Բրայթոնին» (2-0)՝ կատարելով երկու գոլային փոխանցում։
«Գլխավորը ֆուտբոլը օրեցօր վայելելն է։ Հնարավոր է՝ վերջին տարիներին «Մանչեսթեր Սիթիում» ես այնքան չէի վայելում խաղը, որքան պետք է. երբեմն ընտանիքս ինձ պատմում էր դրա մասին։ Սա ոչ մեկի մեղքը չէ, սա իմ մեղքն է։ Ես սիրում եմ ֆուտբոլը և ուզում եմ կրկին զգալ այդ զգացողությունը, երբ խաղի օրը արթնանում ես և անհամբեր սպասում խաղադաշտ դուրս գալուն։ Հենց դա էլ զգացի այսօր, և հուսով եմ՝ իմ խաղը հաստատեց դա», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Gazeta-ն՝ հղում անելով անգլիական լրատվամիջոցներին։