«Ինտերի» կիսապաշտպանը տեղափոխվել է «Տորինո»

«Տորինոն» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Ասլանիին, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` «Տոռոն» վարձակալության համար «Ներաձուրիին» կվճարի 1,5 միլիոն եվրո։ Ակումբը 2026 թ. ամռանը կարող է 12 միլիոն եվրոյով գնել ալբանացի ֆուտբոլիստի տրանսֆերը։

23-ամյա կիսապաշտպանը միլանյան գրանդում հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 99 խաղում 4 գոլ ու 5 ասիստ է գրանցել։