«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է մանկունիանցիների նոր մրցաշրջանի մեկնարկի մասին։ Ռուբեն Ամորիմի սաները Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում ոչ-ոքի՝ 1-1 խաղացին «Ֆուլհեմի» հետ։
«Իմ լավատեսությունը մի փոքր թուլացել է, քանի որ թվում էր, թե թիմի հին խնդիրները կրկին ի հայտ են գալիս։
Իմ կարծիքով, դարպասապահը դեռևս չափազանց անվստահ է գործում ստանդարտ դիրքերում, հատկապես անկյունայիններից հետո։ Սա չպետք է շարունակվի. դա միայն մեծացնում է նյարդայնությունը։
Բացի այդ, կարծում եմ, որ ակումբը պետք է կարգավորի իրավիճակը դաշտի կենտրոնում։ Ես կցանկանայի հավատալ, որ Կոբի Մայնուն կարող է բարելավվել, բայց ակնհայտ է, որ Ռուբեն Ամորիմը հիմա պատրաստ չէ հույս դնել նրա վրա», – Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ երկու խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է մեկ միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը։