«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը բացատրել է, թե ինչով է Անգլիայի Պրեմիեր լիգան տարբերվում Բունդեսլիգայից։ Այս ամռանը գերմանացի ֆուտբոլիստը լքեց «Բայերը», որի կազմում խաղացել է կարիերայի հենց սկզբից, և տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 125 միլիոն եվրո։
«Չի կարելի ասել, որ սրանք երկու տարբեր սպորտաձևեր են, քանի որ ֆուտբոլը ֆուտբոլ է ամենուր։ Բայց ես կասեի, որ Անգլիայում խաղն ավելի լարված է, դու պետք է ավելի շատ վազես։ Մրցակիցները քեզ ամենուր հետապնդում են, բայց ես դրան սովորեցի Գերմանիայում, որտեղ նրանք հաճախ փորձում էին ինձ մոտիկից հետևել», – Վիրցի խոսքերն է մեջբերում Gazeta.Ru-ն: