Ֆլորիան Վիրցը բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Լիվերպուլ»՝ «Բավարիայի» փոխարեն

Գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Լիվերպուլ»՝ «Բավարիայի» փոխարեն։

«Ես միշտ մտածել եմ, որ հաջորդ քայլի համար հնարավորություն կունենամ ընտրելու, թե որտեղ եմ իսկապես ուզում լինել։ Եվ այդպես էլ եղավ։ Ահա թե ինչու ես չշտապեցի ընտրություն կատարել։ Նույնիսկ այս ամառվանից առաջ ես շատ էի մտածում յուրաքանչյուր ակումբի մասին, և դա ամենահեշտ որոշումը չէր։ Բայց դա որոշում է, որը ես կայացրել եմ՝ լիակատար վստահությամբ դրա ճշգրտության մեջ, և ես ուրախ եմ, որ այդպես ստացվեց», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Kicker-ը։

Հիշեցնենք, որ 2020 թվականից Վիրցը հանդես էր գալիս «Բայերում», իսկ այս ամառ միացավ «Լիվերպուլին»։