«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզան կարող է հեռանալ ակումբից։ 27-ամյա հարձակվողը վերջերս ասել է, որ կցանկանար շարունակել խաղալ «Լիվերպուլի» կազմում, սակայն նրա ապագան մնում է անորոշ։
Caught Offside-ի համաձայն՝ «Ատալանտան», «Միլանը», «Նապոլին», «Ռոման», «Ինտերը» և «Ֆուլհեմը» քննարկում են իտալացու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Բացի այդ, «Լիվերպուլը» խաղացողին առաջարկել է «Նյուքասլին» Ալեքսանդր Իսակի գործարքի շրջանակներում։
Ֆեդերիկո Կիեզան գոլ է խփել նոր Պրեմիեր լիգայի առաջին տուրում՝ «Բորնմութի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը Transfermarkt կայքում կազմում է 14 միլիոն եվրո։