«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում նշել է, որ չի բացառում իր ամբողջ կարիերան անցկացնելու տարբերակը ռուսական ակումբում։
«Ամեն ինչ հնարավոր է։ Կարող եմ մնալ և խաղալ այնքան, որքան պետք կլինի ակումբին, որքան ես պետք կլինեմ։ Բայց կարող է նաև պատահել, որ հեռանամ։ Կանխատեսելն իմաստ չունի», – ասել է Սպերցյանը։
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 6-րդ տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 6:0 հաշվով ջախջախեց «Կռիլյա Սովետովին»։ Ավելի վաղ հայ կիսապաշտպանը խոսել էր նաև անգլիական «Սաութհեմփթոնի» հետաքրքրության մասին։
25-ամյա Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 9 հանդիպման և խփել 5 գոլ։