«Ռեալ Մադրիդը» պատրաստ է Դանի Սեբալյոսին վարձակալության ուղարկել «Մարսել»՝ նրան գնելու հնարավորությամբ։ Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ որոշակի պայմաններում այս տարբերակը կարող է պարտադիր դառնալ։
Ֆրանսիական ակումբն արդեն բանակցություններ է վարում 29-ամյա իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ։
Դանի Սեբալյոսը նախորդ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ ստանալով չորս դեղին քարտ։ Ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը երկու անգամ՝ երկու անգամ էլ հանդիպումների վերջում։