Դանի Սեբալյոսը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

Իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է լքել «Ռեալ Մադրիդը» և տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Մարսելը» կփորձի 29-ամյա խաղացողին իր շարքերը բերել։

Պրովանսական ակումբի ղեկավարությունը նախատեսում է Սեբալյոսին վարձակալության տալ մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը՝ հետագա գնման իրավունքով։

Կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ լրանում է 2027 թվականի ամռանը։ Անցյալ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր մրցաշարերի 45 խաղի՝ կատարելով երկու գոլային փոխանցում։