«Բայեր Լևերկուզենի» կենտրոնական պաշտպան Պիերո Ինկապիեն գրավել է երկու անգլիական հսկաների ուշադրությունը։ Էկվադորցին ցանկանում է փոխել ակումբը, որի մասին հայտնի դարձավ միայն վերջերս։
Bild-ի տվյալներով՝ 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ ներկայումս հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»։ Խաղացողը նախկինում կապվում էր «Ռեալ Մադրիդի» հետ։
Պիերո Ինկապիեի գինն է 60 միլիոն եվրո։ Պաշտպանը «դեղագործների» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 166 խաղ, որոնցում խփել է յոթ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։