Կիրակի օրը Marca-ի լրագրողները հրապարակեցին մի գրառում, որում խոսվում էր «Ռեալ Մադրիդի» տրանսֆերային գործերի մասին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը չի բացառում Ռոդրիգոյի և Դանի Սեբալյոսի հեռանալը, չնայած պաշտոնական առաջարկներ չեն ստացվել։
«Լոս Բլանկոսը» գիտի, որ Ռոդրիգոն գտնվում է «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի» և «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։ Նշվում է, որ Ռոդրիգոյի պահեստայինների նստարանին գտնվելը «Օսասունայի» դեմ խաղի ամբողջ 90 րոպեների ընթացքում որևէ կապ չունի ակումբի դիրքորոշման հետ։
«Ռեալ Մադրիդը Խաբի Ալոնսոյին որևէ հրահանգ չի տվել Ռոդրիգոյի ընտրության վերաբերյալ», – ասվում է հոդվածում։ 24-ամյա Ռոդրիգոն հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետների կողմից գնահատվում է 90 միլիոն եվրո։