«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի լեգենդ Սթիվեն Ջերարդը նշել է, թե ով են իր կարծիքով ժամանակակից ֆուտբոլի երեք լավագույն կիսապաշտպանները։ ESPN-ի փոխանցմամբ՝ նա առանձնացրել է Պրեմիեր լիգայի երկու խաղացողի և մեկ ֆուտբոլիստ Լիգա 1-ից։
«Ռոդրի, Ալեքսիս Մակալիստեր և Վիտինյա»,- ասել է Ջերարդը։
Ավելի վաղ անգլիացի մասնագետը նաև պատմության լավագույն խաղացող էր ընտրել․ Լիոնել Մեսսիին նախընտրելով Կրիշտիանու Ռոնալդուից։