«Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը խոստովանել է, որ ուրախ է աշխատել նոր գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկի ղեկավարությամբ։
«Ես միշտ կենտրոնացած եմ եղել «Թոթենհեմի» վրա և երբեք չեմ քննարկել հեռանալու մասին։ Հիմա ես լավ պահի մեջ եմ։
Հուսով եմ՝ կշարունակեմ քրտնաջան աշխատել և հնարավորություն կունենամ իմ լավագույնս ցուցադրելու։
Մենք շատ հանդիպումներ ենք ունեցել նոր մարզչի հետ, և ես վայելում եմ դրանք՝ հանդիպումներ ամեն օր։
Ես կատարելագործում եմ մարտավարական կողմը և քրտնաջան մարզվում եմ՝ իմ խաղը բարելավելու համար. հուսով եմ՝ սա կօգնի մեր պաշտպաններին», – Ռիչարլիսոնի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը։