Շաբաթ օրը «Բարսելոնան» դժվարին պայքարում 3-2 հաշվով հաղթանակ տարավ «Լևանտեի» նկատմամբ։ Կատալոնացիները առաջին խաղակեսից հետո 0-2 հաշվով պարտվում էին, բայց երկրորդ խաղակեսում կարողացան կորզել հաղթանակը։
Հաջորդ օրը «Բարսելոնան» վերականգնողական մարզում անցկացրեց։ Պաշտպան Անդրեաս Քրիստենսենը բաց թողեց այն։ Դանիացին առավոտյան իրեն վատ էր զգացել, ուստի Հանս-Դիտեր Ֆլիկը թույլ տվեց խաղացողին չմարզվել, գրում է Mundo Deportivo-ն։
Նշենք, որ «Լևանտեի» դեմ խաղում Անդրեաս Քրիստենսենը փոխարինման մտավ և խաղադաշտում անցկացրեց 14 րոպե՝ գումարած ավելացված ժամանակը։ «Բարսելոնան» հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 31-ին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ։