Նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը, որը սպասվում էր, որ կտեղափոխվի «Միլան», բուժզննումից հետո վերադարձել է Լևերկուզենի «Բայեր»։ Այս մասին հայտնում է լրագրող Սաշա Տավոլերին։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա հարձակվողը չի անցել բուժզննումը։ Բժիշկների հետ երկարատև խորհրդակցությունից հետո «ռոսոներիները» հրաժարվել են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակից։
Բոնիֆեյսը երկու օր գտնվել է Իտալիայում։ «Միլանը» պատրաստ էր խաղացողին վարձակալել՝ հետագայում 30 միլիոն եվրոյով պարտադիր գնման պայմանով, սակայն վերջին պահին գործարքը չեղարկվել է։