«Մանչեսթեր Յունայթեդը» և «Նապոլին» բանակցում են

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Նապոլին» այսօր նորից կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Ռասմուս Հոյլունդի տրանսֆերի շուրջ։

Նեապոլիտանական ակումբի հետ զուգահեռ բանակցություններ են վարում նաև դանիացի հարձակվողի ներկայացուցիչները։ Հոյլունդը հետաքրքրված է Իտալիա տեղափոխությամբ, սակայն ցանկանում է ստանալ ապագայի կայուն երաշխիքներ և չի դիտարկում միայն վարձակալության տարբերակը։

Ըստ աղբյուրի գործարքի շուրջ բանակցությունները գտնվում են ակտիվ փուլում։