«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է իտալական Ա Սերիայի պատմության ամենատարեց նորեկը։
Խորվաթը «Միլանի» կազմում խաղացել է «Կրեմոնեզեի» դեմ առաջին տուրի խաղում՝ 39 տարեկան, 11 ամսական և 14 օրական հասակում։
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Միլան» է տեղափոխվել այս ամռանը «Ռեալ Մադրիդից»՝ ազատ գործակալի կարգավիճակով։