ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հրաժեշտի խաղի մասին։
Իտալացի դարպասապահը Լիգա 1-ի առաջին տուրի «Անժեի» հետ խաղի (1-0) ավարտից հետո քայլեց դեպի երկրպագուների տրիբունան, որոնք վանկարկում էին նրա անունը:
«Միշտ հաճելի է տեսնել երկրպագուների աջակցությունը։ Ես հասկանում եմ, որ սա Ջանլուիջիի համար հատուկ պահ է, դժվար է հաշտվել դրա հետ, բայց հաճելի է տեսնել այս ճանաչման պահը», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
Օգոստոսի 12-ին 26-ամյա Դոննարումման հայտարարեց, որ հեռանալու է ՊՍԺ-ից, որի կազմում խաղում է 2021 թվականից։