«Յուվենտուսի» հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը մտադիր է շարունակել իր կարիերան «Ատլետիկո Մադրիդում»։ «Ծեր սինյորան» արգենտինացուն վաճառքի է հանել, իսկ «Ատլետիկոն» հետաքրքրություն է ցուցաբերել նրա նկատմամբ։
Ըստ լրագրող Մատեո Մորետտոյի՝ բանակցությունները շարունակվում են, սակայն ակումբները դեռևս չեն կարողացել համաձայնության գալ գործարքի որոշ մանրամասների շուրջ։ 27-ամյա ֆուտբոլիստն ինքը ցանկանում է տեղափոխվել «Ատլետիկո»։
Նիկոլաս Գոնսալեսի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 24 միլիոն եվրո։