Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Ժան Պիեռ Պապենը խոսել է Լամին Յամալի մասին։
Նախկին հարձակվողը կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա «Բարսելոնայի» 18-ամյա ֆուտբոլիստը։
«Յամալը արժանի է այս տարի նվաճել «Ոսկե գնդակը»։ ՊՍԺ-ի խաղացողնե՞ր։ Ոչ, ինձ համար Յամալը լավագույնն է, նա բացառիկ մրցաշրջան անցկացրեց», – Պապենի խոսքերը մեջբերում է BarcaTimes-ը։
Հեղինակավոր անհատական մրցանակը կհանձնվի սեպտեմբերի 22-ին։ Լամին Յամալը համարվում է մրցանակը նվաճելու ֆավորիտներից մեկը՝ իր թիմակից Ռաֆինյայի և ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեի հետ միասին։