«Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի «Լևանտեի» դեմ խաղում թիմի դեմ նշանակված 11 մետրանոցը։ Մրցավարը տեսանյութի կրկնությունը դիտելուց հետո մատնացույց արեց տուգանային հրապարակը՝ որոշելով, որ Ալեխանդրո Բալդեն խաղացել է ձեռքով։
Տանտերերը ընդմիջումից առաջ իրացրին 11 մետրանոցը և առաջ անցան 2-0 հաշվով, բայց չկարողացան պահպանել առավելությունը. երկրորդ խաղակեսում «Բարսան» երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը։
«Մենք չենք ուզում խոսել մրցավարության մասին։ Ինձ համար սա ակնհայտ որոշում չէ, բայց մենք պետք է հարգենք այն։ Ամենակարևորն այն է, որ մենք կարողացանք երեք միավոր վաստակել», – հարցազրույցում ասել է Ֆլիկը։
Երկու տուրից հետո «Բարսելոնան» ունի վեց միավոր։ «Լևանտեն» դեռևս ոչ մի միավոր չունի մրցաշարային աղյուսակում։