«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հիասթափված է Լա Լիգայի երկրորդ տուրում «Էլչեի» հետ խաղի արդյունքից (1-1)։
«Երկրպագուների հիասթափությո՞ւնը։ Կարծում եմ՝ նրանք ճիշտ են։ Մենք էլ նույն կերպ ենք զգում։ Մենք ամեն ինչ տվեցինք հաղթանակի համար, բայց չկարողացանք հաղթել։ Մենք ամբողջ ուժով աշխատում ենք՝ փորձելով օգտագործել մեր խաղացողների լավագույն որակները։
Ինչպե՞ս շտկել իրավիճակը։ Հանգստություն, համբերություն, քրտնաջան աշխատանք՝ և արդյունքները կգան։ Մենք չենք կարող փոխել մեր սկզբունքները՝ երկու խաղերում էլ, համենայն դեպս, մենք արժանի չէինք պարտության», – խաղից հետո մամուլի ասուլիսում ասել է Սիմեոնեն։
Հաջորդ տուրում «Ատլետիկոն» կմրցի «Ալավեսի» դեմ։ Խաղը կկայանա օգոստոսի 30-ին։