Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Բարսելոնան» 3-2 հաշվով հաղթանակ տարավ «Լեգանեսի» նկատմամբ։
Opta-ի փոխանցմամբ՝ 21-րդ դարում առաջին անգամ կատալոնացիները հաղթեցին Լա Լիգայի խաղում՝ առաջին խաղակեսից հետո 0-2 հաշվով պարտվելով։ Մինչ այդ գրանցվել էր մեկ ոչ-ոքի և 12 պարտություն։
«Բարսելոնան» վաստակեց 6 միավոր և բարձրացավ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։