«Բարսելոնայի» դարպասապահ Ինակի Պենյան մոտ է մեկ այլ ակումբ տեղափոխվելուն։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ դարպասապահը մեկ քայլ հեռու է «Էլչե» վարձավճարով տեղափոխվելուց։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» նախ պլանավորում է երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը, ապա ուղարկել նրան «Էլչե»։
Նշվում է, որ Պենյան հաջորդ շաբաթ կմիանա «Էլչեին»։