«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է հարձակվող Ռոդրիգոյի իրավիճակի մասին հարցին։
Բրազիլացին «Օսասունայի» դեմ մրցաշրջանի առաջին խաղում բոլոր 90 րոպեներն անցկացրել է պահեստայինների նստարանին։ Վերջին շաբաթներին մամուլը Ռոդրիգոյին կապում է անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբների հետ։
«Մրցաշրջանը նոր է սկսվել, մենք ընդամենը մեկ խաղ ենք անցկացրել։ Խաղի և թիմի վերաբերյալ բոլոր որոշումները ես եմ կայացնում միայնակ և բացառապես։ Ես շփվում եմ խաղացողների, ինչպես նաև Ռոդրիգոյի հետ», – մամուլի ասուլիսում ասել է Խաբի Ալոնսոն։
«Ռեալ Մադրիդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի կիրակի՝ օգոստոսի 24-ին, մրցակցի դաշտում «Ռեալ Օվիեդոյի» դեմ։