«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին պատասխանել է լրագրողների հարցերին Բունդեսլիգայի առաջին տուրում «Լայպցիգի» դեմ տարած 6-0 հաշվով հաղթանակից հետո։
Ընդմիջումից առաջ Մայքլ Օլիսեն (դուբլ) և Լուիս Դիասը լուսավորեցին խաղի հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում Հարի Քեյնը սկսեց իր գործը՝ ձևակերպելով հեթ-տրիկ։
«Հիանալի խա՞ ղ։ Ոչ։ Ես ասացի խաղացողներին, որ մենք կարող ենք բարելավվել երեք ասպեկտում, բայց դա կմնա հանդերձարանում։ Մենք բավականին էներգետիկ էինք, վայելեցինք խաղը։ Լավ առաջին խաղ էր «Ալիանս Արենայում»։
Մենք վստահ հաղթեցինք, բայց նման հաղթանակի համար նույնպես վաստակել ենք երեք միավոր, այլ ոչ թե վեց։ Մենք պետք է շարունակենք նույն ոգով», – ասել է Կոմպանին։ շՀիշենք, որ անցյալ մրցաշրջանում «Բավարիան» զբաղեցրեց առաջին տեղը՝ առաջ անցնելով «Բայերից»։