Մեկնարկել է «Նոա» – «Օլիմպիա» հանդիպման տոմսերի վաճառքը

Հայաստանի չեմպիոն «Նոայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղի տոմսերի վաճառքը։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը տատանվում է 1500–2000 դրամի սահմաններում։

Հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Աբովյանում։ Խաղի մեկնարկը նախատեսված է ժամը 20:00-ին։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Նոան» Լյուբլյանայում 4-1 հաշվով հաղթել էր Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։