«Նապոլին» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հարձակվող Ռասմուս Հոյլունդի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ուրբաթ օրը ֆուտբոլիստի գործակալի հետ դրական բանակցություններ են տեղի ունեցել պայմանագրի պայմանների և երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել հարձակվողից։
2024/25 մրցաշրջանում Հոյլունդը բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։