Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ և ներկայումս դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի «Սաութհեմփթոն» չկայացած տրանսֆերին։
«Էդիկի շուրջ վերջին տարիներին միշտ էլ խոսակցություններ են եղել տարբեր ակումբներ տեղափոխվելու մասին, բայց դրանք գործնական արդյունքի չեն հասել։ Երբեմն խնդիր է առաջանում խաղացողի կողմում, երբեմն էլ՝ ղեկավարության։ Տրանսֆերը կայանալու համար բոլոր գործոնները պետք է համընկնեն։ Այն, որ այժմ տեղափոխությունը չեղարկվեց, աղետ չէ։ Պետք է համբերել, սպասել ավելի լավ առաջարկների և շարունակել աշխատել մարզումներում», – ասել է Բերեզովսկին Чемпионат-ի հետ զրույցում։