Նիկոլաս Պասը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Թոթենհեմը» պատրաստվում է նոր տրանսֆերային առաջարկ անել «Կոմոյի» կիսապաշտպան Նիկոլաս Պասի համար։ Այս ամսվա սկզբին «Թոթենհեմը» 20-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել էր մոտ 40 միլիոն եվրո, սակայն իտալական ակումբը մերժել էր նրան։

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, «Թոթենհեմը» շուտով կվերադառնա արգենտինացու համար բարելավված առաջարկով։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը», որտեղ նա խաղացել է Իտալիա տեղափոխվելուց առաջ, դեռևս ունի խաղացողին գնելու առաջին իրավունքը։

«Կոմոն» Նիկոլաս Պասի համար պահանջում է մոտ 70 միլիոն եվրո։ «Թոթենհեմը» «Լոս Բլանկոսի» սանին դիտարկում է որպես վնասվածք ստացած Ջեյմս Մեդիսոնի փոխարինող։