«Նապոլին» շարունակել է բանակցությունները «Ատալանտայի» կիսապաշտպան Մարկո Բրեշիանինիի հետ, հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իտալացին կարող է ստանալ մինչև 15 միլիոն եվրո։ Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք «Ատալանտան» պատրաստ է բաժանվել խաղացողից։
2024/25 մրցաշրջանում Բրեշիանինին վարձավճարով անցկացրել է «Ֆրոզինոնեում»։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում ֆուտբոլիստը խփել է 6 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է ութ միլիոն եվրո։