«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան հայտարարել է, որ երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը։
«Այո, նոր պայմանագիրն արդեն ստորագրվել է։ Մենք դա արդեն արել ենք։ Ես շատ ուրախ եմ, ակումբը ինձ վստահություն է տվել, և ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Հուսով եմ՝ հիանալի տարի կունենամ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է BBC Sports-ը։
Հիշեցնենք, որ «Չելսին» Կուկուրելյային ձեռք է բերել «Բրայթոնից» 2022 թվականի ամռանը՝ 65 միլիոն եվրոյով։ Անցյալ մրցաշրջանում Կուկուրելյան լոնդոնցիների կազմում անցկացրել է 54 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 7 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։