«Բիրմինգհեմը» հայտարարել է «Լիվերպուլի» հարձակվող Լյուիս Կումասի հետ պայմանագիր կնքելու մասին։ Տեղեկատվությունը հրապարակվել է թիմի պաշտոնական կայքում։
19-ամյա ֆուտբոլիստը նոր թիմին միացել է վարձակալությամբ։ Պայմանագիրը նախատեսված է 1 մրցաշրջանի համար։
«Ես իսկապես ոգևորված եմ և անհամբեր սպասում եմ մեկնարկին։ Ես այստեղ եմ՝ ցույց տալու, թե ինչի եմ ընդունակ՝ գոլեր խփելու և գոլային փոխանցումներ կատարելու համար», – Կումասի խոսքերն է մեջբերում «Բիրմինգհեմի» մամուլի ծառայությունը։
Անցյալ մրցաշրջանում Կումասը խաղացել է «Սթոք Սիթիի» կազմում Չեմպիոնշիփից՝ բոլոր հնարավոր մրցաշարերում 49 խաղում խփելով 6 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Ուելսի երիտասարդական հավաքականի խաղացողի շուկայական արժեքը գնահատվում է 2 միլիոն եվրո։