LA LIGA. «Ատլետիկոն» միավորներ կորցրեց «Էլչեի» հետ խաղում 🎥

Լա Լիգայի 2-րդ տուրում «Ատլետիկոն» տանը մրցեց «Էլչեի» հետ։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Տանտերերի կազմից խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Սորլոտը, իսկ հյուրերի կազմից պատասխան գոլը հեղինակեց Ռաֆայել Միրը։

Հաջորդ տուրում «Ատլետիկոն» արտագնա խաղում կմրցի «Ալավեսի» դեմ։ Խաղը կկայանա օգոստոսի 30-ին։ «Էլչեն» օգոստոսի 29-ին տանը կմրցի «Լևանտեի» հետ։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝