Ջեյմի Վարդին կարող է կարիերան շարունակել Իտալիայում

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ջեյմի Վարդին մոտ է կարիերան շարունակել Իտալիայում։ Daily Mail-ի տեղեկություններով՝ նրանով հետաքրքրված է «Նապոլին»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը դիտարկում է Վարդիի թեկնածությունը՝ վնասվածք ստացած Ռոմելու Լուկակուին փոխարինելու նպատակով։ Բելգիացի հարձակվողը ազդրի մկանի վնասվածքի պատճառով դաշտից դուրս կլինի շուրջ երեք ամիս։

Վարդին ներկայումս ակումբ չունի։ Այս ամառ նա լքեց «Լեսթերը» պայմանագրի ավարտից հետո։ Նախորդ մրցաշրջանում անգլիացին «աղվեսների» կազմում մասնակցել է 36 խաղի, դարձել 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։