Հայտնի է դարձել, թե ինչու է Ջեյդոն Սանչոն մերժել «Ռոմային»

«Ռոման» պատրաստակամություն էր հայտնել «Մանչեսթեր Յունայթեդից» գնել վինգեր Ջեյդոն Սանչոյին։

«Կարմիր սատանաները» պատրաստ էին գործարք կնքել, սակայն այն չկայացավ ֆուտբոլիստի մերժման պատճառով։

Ինչպես հայտնում է Goal պորտալը՝ հղում անելով Ֆաբրիցիո Ռոմանոյին, Սանչոն հրաժարվել է «Ռոմայից» ֆինանսական և տեխնիկական գործոնների համադրության պատճառով։

Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում անգլիացին վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։