«Ինտերի» ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

«Ինտերի» պաշտպան Բենջամին Պավարը կցանկանար իր ուժերը փորձել «Բարսելոնայում»։

«Գալաթասարայը» հետաքրքրված է 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն ֆրանսիացին չի ցանկանում տեղափոխվել թուրքական ակումբ։

Լրագրող Էկրեմ Քոնուրի խոսքով՝ Պավարը նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա», եթե առաջարկ ստանա։ Վերջերս Բենջամին Պավարի հավակնորդների թվում էին Սաուդյան Արաբիայի առաջնության և ֆրանսիական «Մարսելի» ներկայացուցիչները։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։