Հարի Քեյն․ «6-0 հաշվով հաղթանակից հետո բողոքելու բան չկա»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության առաջին տուրում «Լայպցիգի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակը (6-0)։ Անգլիացի հարձակվողը հեթ-տրիկ հեղինակ է դարձել։

«Անկասկած, շատ լավ խաղ էր։ Մենք ցանկանում էինք հայտարարություն անել մրցաշրջանի հենց սկզբից՝ նվաճելով Բունդեսլիգայում տանը առաջինը խաղալու իրավունքը, և կարծում եմ, որ մեզ հաջողվեց։ Բոլորի խաղը՝ պաշտպանությունից մինչև հարձակում, շատ բարձր մակարդակի վրա էր, և մենք սառնասրտորեն գործեցինք դարպասի առջև։

6-0 հաշվով հաղթանակից հետո բողոքելու բան չկա։ Հիմա մենք կանցնենք հաջորդ փուլ։ Խաղակեսում, երբ հաշիվը 3-0 էր, ես ինքս ինձ ասացի, որ պետք է գոլ խփեմ, այնպես որ հաճելի էր երկրորդ խաղակեսում ևս մի քանի գոլ խփել», – Քեյնի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Երկրորդ տուրում «Բավարիան» կմրցի «Աուգսբուրգի» հետ արտագնա խաղում, իսկ «Լայպցիգը» կընդունի «Հայդենհայմին»։