«Ինտերը» նոր կիսապաշտպան ունի

«Ինտերը» պաշտոնապես հայտարարել է «Լենսի» կիսապաշտպան Էնդի Դիուֆի հետ պայմանագիր կնքելու մասին: 22-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի ամառը։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերի գումարը կազմել է մոտ 25 միլիոն եվրո: Ֆրանսիայի հավաքականի խաղացողը «Ինտերում» կխաղա 17 համարի ներքո։

Լիգա 1-ի անցած մրցաշրջանում Դիուֆը մասնակցել է 34 խաղի՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։