Էդգար Սևիկյանը կարող է վերադառնալ Ռուսաստան

«Ֆերենցվարոշի» հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է վերադառնալ ՌՊԼ։

Metarations.ru-ի տվյալներով՝ հունգարական ակումբը նոր մրցաշրջանում հույսը չի դնում խաղացողի վրա՝ օտարերկրացիների սահմանափակման պատճառով, և խաղացողին առաջարկել է Ռուսաստանի առաջնության մի շարք ակումբների։

Միևնույն ժամանակ, ներկայումս որևէ ակումբից ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա։ Նրա պայմանագիրը «Ֆերենցվարոշի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։