«Ատլետիկոն» հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով

«Ատլետիկոն» դիտարկում է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի տարբերակը, հայտնում է Armenia Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը արդեն կապ է հաստատել 25-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ՝ հարցումներ կատարելու համար։ Սակայն հնարավոր տրանսֆերի վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև պորտուգալական ակումբներից մեկը։

Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ 2025/26 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 8 խաղում խփել է 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։