«Արսենալը» հայտարարել է հերթական խոշոր տրանսֆերի մասին

«Արսենալի» մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի հարձակվող Էբերիշե Էզեի՝ «Քրիսթալ Փելասից» տեղափոխության մասին։

Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում հանդես կգա 10 համարի ներքո։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ «Արսենալը» հարձակվողի համար կվճարի 60 միլիոն ֆունտ ստեռլինգի երաշխավորված գումար, գումարած 7.5 միլիոն ֆունտ ստեռլինգ բոնուսների տեսքով։