Ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն, ով թիմակցի հետ վիճաբանության պատճառով լքելու է «Մարսելը», միանգամից երկու ակումբից առաջարկներ է ստացել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» և «Միլանը» Ռաբիոյի հետ նախնական բանակցություններ են վարել նրա ֆինանսական ցանկությունների վերաբերյալ։ «Նապոլին» ֆուտբոլիստին դիմել է նրա մոր միջոցով, ով նույնպես ֆուտբոլային գործակալ է։
Նշենք, որ ֆուտբոլիստի աշխատավարձը ներկայումս տարեկան կազմում է մի փոքր պակաս, քան 6 միլիոն եվրո։ «Մարսելը» տրանսֆերի համար կպահանջի առնվազն 15 միլիոն եվրո։ «Միլանը» կարող է Ռաբիոյին ձեռք բերել, եթե ազատվի նրա դիրքում ավելորդ ֆուտբոլիստներից։