YoSpace խմբի բոլոր Yo պրոդուկտները ս․թ․ հուլիսի 20-26-ին ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ2025-ին՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերին ծանոթացնելով նորարարական լուծումներով հարթակներին։
YoSpace խմբի պրոդուկտներից առողջ ապրելակերպը խթանող YoHealth հավելվածի օգտատերերը սամմիթի ընթացքում հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց կատարած քայլերը բազմաթիվ նվերների հետ, ինչպես նաև օգտվել YoHealth bar-ից՝ կրկին օգտագործելով իրենց քայլերը։ Սամմիթիշրջանակներում իրականացվել են յոգայի և լճում կանգնած թիավարության դասեր, մարզանքներGoFit մարզասրահի մասնագետների հետ, կազմակերպվել է լողափնյա վոլեյբոլ պրոֆեսիոնալ թիմերի հետ։ Ի դեպ, YoSpace խմբի տաղավար է այցելել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
YoSpace խմբի ներկայացուցիչները սամմիթիընթացքում հանդես են եկել բանախոսություններով՝ 15 հազար այցելուներին ներկայացնելով հայկական տեխնոլոգիական առաջընթացն ու ներուժը YoSpace-ի օրինակով։
YoSpace խմբի նախաձեռնությամբ սամմիթիհաջողակ մասնակիցներին տրամադրվել է FTN-ներ, իսկ հաջողակ ստարտափերների միջև բաժանվել է 8600 FTN՝ հնարավորությունների նոր դուռ բացելով սկսնակ մասնագետների համար։
Ի դեպ, սամմիթի մասնակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաև վերջերս թողարկված YoEstateNFT-ների նոր տեսակի առցանց շուկան, որտեղ օգտատերերը կարող են ձեռք բերել անշարժ գույքի, արվեստի գործերի, երգերի և այլ ոլորտների NFT-ներ։
YoMusic FEST-ի ընթացքում հաղթող ճանաչված մասնակիցներն ստացել են հայտնի ֆուտբոլիստներՄեսսիի, Ալվարեսի և Մարտինեսի ստորագրությամբ վերնաշապիկներ։ YoHealth հավելվածում ամենաշատ քայլեր կուտակած երեք օգտատերերը հաղթող են ճանաչվել Step Hero անվանակարգում, հաղթողներիմիջև 5,5 մլն նոր քայլ է բաշխվել։ Հավելվածի YoBlogբաժնի ամենակրեատիվ բլոգերն էլ նվեր է ստացել 270 FTN։
YoSpace խումբն առաջնորդվում է ամենատարբեր ոլորտները թվայնացնելու գաղափարով՝ հնարավորություն ընձեռելով օգտատերերինմոնետիզացնել իրենց գործողությունները YoSpace-ի տարբեր հարթակներում։
Հավելենք նաև, որ Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ին մասնակցել են 200-ից ավելի ստարտափեր, 300-ից ավելի մենթորներ ու ներդրողներ շուրջ 50 երկրից։