«Միլանի» հարձակվող Սամուել Չուկվուեզեն գրավել է անգլիական «Ֆուլհեմի» ուշադրությունը։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը ցանկանում է ուժեղացնել իր հարձակումը 26-ամյա նիգերիացով։ Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցություններ խաղացողի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ «Միլանը» Չուկվուեզեին ձեռք է բերել 2023 թվականի ամռանը։
Անցյալ մրցաշրջանում հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 36 խաղի, խփել է հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Չուկվուեզեի աշխատանքային պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։