«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ռոդրիի վերադարձը։
«Ես պարզապես ուզում եմ, որ Ռոդրին կայուն լինի, այդքանը։ Ես կասկած չունեմ նրա ներուժի և որակի վրա. մինչ այժմ նա աշխարհի լավագույն խաղացողն է։ Մի քանի ամսից նոր խաղացող կընտրվի, բայց մինչ այժմ նա լավագույնն է։ Ես կասկած չունեմ նրա վրա։ Գլխավորը մարզումների և խաղերի միջոցով կայունություն գտնելն է», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։