Օմար Մարմուշը՝ Պեպ Գվարդիոլայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին իր մեկնաբանություններով։

«Աշխարհի լավագույն մարզչի հետ աշխատելը անհավանական է։ Ես փորձում եմ անընդհատ սովորել նրանից և հասկանալ, թե ինչպես է նա բացատրում խաղը։

Յուրաքանչյուր մարզման ժամանակ նա ստիպում է քեզ ամբողջությամբ նվիրվել, և ես շատ ուրախ եմ աշխատել աշխարհի լավագույն մարզչի հետ», – Մարմուշի խոսքերն է մեջբերում Football on TNT Sports-ը։

Մարմուշը «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է դարձել այս տարվա հունվարին։ Այս ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում 26 խաղի, խփել ութ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։