Կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մոտ է «Սասուոլո» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա սերբը համաձայնել է մեկ տարվա պայմանագիր կնքել իտալական թիմի հետ, որը ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգում։
Օգոստոսի 14-ին «Լիոնը» հայտարարեց Մատիչի հեռանալու մասին։ Կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 58 հանդիպում, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։